ԲԴԽ-ն սկսում է դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործի քննությունը
ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդում մեկնարկում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործի քննությունը։
Հիշեցնենք, որ կարգապահական վարույթը հարուցվել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կողմից՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հաղորդման հիման վրա:
Նախքան ԲԴԽ մտնելը՝ Ալեքսանդր Ազարյանը լրագրողներին ասաց, որ օբյկետիվ ակնկալիքներ ունի այսօրվա քննության ընթացքից։
«Չեմ կարող ասել, թե ինչի հետ է կապված։ Երևի թե խախտում գտել են, որ վարույթ են հարուցել։ Կփորձենք պաշտպանվել։ Պաշտպանվելու տեղ, հիմքեր ունենք»,- ասաց դատավորը։
Հարցին՝ ՀՔԾ ղեկավարի կողմից անձնական վերաբերմունք տեսնո՞ւմ եք ձեր նկատմամբ, նա պատասխանեց. «Կներեք, Հատուկ քննչական ծառայության պետն ով է, որ ի՞նչ որ հատուկ վերաբերմունք ունենա իմ հանդեպ, թե ոչ, կամ ինչո՞ւ պետք է կաշկանդված լինել իր հատուկ վերաբերմունքով»։
Փաստաբան Տիգրան Աթանեսյանն ասաց, որ պլանավորում են ԲԴԽ-ին միջնորդել հրավիրել Սասուն Խաչատրյանին որպես վկա՝ ուղղելու նրան հարցեր։
«ՀՔԾ բոլոր քննիչները պարոն Ազարյանի մոտ գործ ունենալու դեպքում անպայման ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացնում։ Ներկայացնում են՝ ներկայացնելու համար։ Նաև այլ շատ հարցեր պարզաբանելու համար կխնդրենք, որ հրավիրեն»։
Հարցին՝ բավարար հիմքե՞ր կային հաղորդումը վարույթ ընդունելու համար, փաստաբանն ասաց. «Իհա8կե, ոչ»։
Ա. Ազարյանը շարունակեց. «Եթե բավարար համարեի, չէի գա, չէի պաշտպանվի, սուս ու փուս մեղքս կընդունեի»։
Հարցին՝ համարո՞ւմ եք, որ ձեր և քաղաքական իշխանությունների հարաբերությունները լարվեցին այն բանից հետ, երբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշում կայացրեցիք, գտնո՞ւմ եք, որ դրանից հետո ձեր նկատմամբ սկսվեցին ճնշումները, թե՞ կարծում եք՝ չկա նման բան, իրավական պրոցես է, դատավոր Ա. Ազարյանն ասաց.
«Եկեք այդ հարցին չպատասխանեմ, մի քանի անգամ պատասխանել եմ։ Բոլորս վկա ենք եղել իմ կողմից երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելուց հետո պարոն վարչապետի կողմից հրապարակային ելույթը, պարոն Դավիթ Գրիգորյանի կողմից Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելուց հետո դատարանների դռների շրջափակելու կոչերին։ Եկեք ոչինչ չպատասխանեմ»։
Հարակից հրապարակումներ`
- Դատավոր Ալեքսանդր Ազարյանի ներկայացուցիչը Տիգրան Աթանեսյանն է
- 168.am-ի տեղեկություններով` կարգապահական վարույթ է հարուցվել Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ
- Ալեքսանդր Ազարյան. Ինձ համար ակնհայտ է քաղաքական իշխանության որոշ ներկայացուցիչների «վնգստոցները»
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին