Ազարյան. Ես արդարադատություն եմ իրականացնում՝ անկախ նրանից, ում դուր կգա, ում ոչ
«Ես չունեի, այս պահի դրությամբ էլ ոնց որ թե չունեմ։ Խնդիրներ ստեղծում եմ այն անձանց նկատմամբ, ովքեր ինձ ձեռնոց եբ մեկում ու ինձ են խնդիր առաջացնում։ Դա այլ հարց է »,- ԲԴԽ նիստի ընդմիջմանը լրագրողներին ասաց դատավոր Ալեքսանդր Ազարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք անձնական խնդիր ունեք ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հետ։
Նա ասաց, որ չի կարող այս պահին պատասխանել հարցին, թե ովքեր են ձեռոց նետողները։
Հիշեցնենք, որ ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդում քննվում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործի քննությունը։ Կարգապահական վարույթը հարուցվել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կողմից՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հաղորդման հիման վրա:
Նա ասաց, որ վարույթում փաստերը սխալ են ներկայացված. «Այսինքն՝ ես մի բան եմ ասել, ներկայացվել է մեկ այլ արտահայտություն: Սպասեք, կլսեք»:
Հարցին՝ քիչ առաջ հարցազրույցում պարզ դարձավ, որ ՀՔԾ-ն ինքնաբացարկի միջնորդություն է ձեզ ներկայացում, այսիքն, ըստ ձեզ, ՀՔԾ-ին ուղղակի առի՞թ է պետք, որ դուք չքննեք իրենց գործերրը, դատավորը պատասխանեց. «Միանշանակ, համոզված եմ»։
Նրա խոսքով, ՀՔԾ-ի բոլոր քննիչները վերջին ժամանակահատվածում անխտիր իրենց պարտքն են համարում իրեն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել այն պատճառաբանությամբ, որ ինչքան որոշում է կայացրել վերջին ժամանակահատվածում, չնայած այդքան էլ այդպես չէ, կայացրել է իրենց դիրքորոշմանը հակառակ։ Դատավորը նշեց, որ չի կարող ասել՝ ՀՔԾ պետի «հրահանգն» է, թե ոչ։
Հարցին՝ օրվա իշխանությունների հետ խնդիր ունե՞ք, դատավորը ասաց, որևէ մեկի հետ խնդիր չունի, միգուցե մանսավոր անձիք կամ իշխանությունների տարբեր ճյուղերից իմ նկատմամբ խնդիր ունեն, ինքը ոչ մեկի հետ խնդիր չունի։
«Իմ գործը շատ շիտակ է, ես արդարադատություն եմ իրականացնում՝ անկախ այդ արդարադատությունն ում դուր կգա, ում դուր չի գա: Սա է ամբողջ խնդիրը։ Պետք է հասկանա իշխանությունը, հասարակությունը, որ դա է դեմոկրատիայի սկզբունքներից մեկը։ Թե չէ որոշում եմ կայացնում, ինչ- որ մեկի դուրը չի գալիս, միտինգ են անում», - նշեց Ա. Ազարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Դատավոր Ազարյան. Կապացուցեմ՝ մինչ վարույթ հարուցելը ՀՔԾ պետն ու նախարարը ծանոթ չեն եղել արձանագրությանը
- ԲԴԽ-ն մերժեց Մեսրոպ Մակյանի ինքնաբացարկի միջնորդությունը (լրացված)
- Մելիքան. Իրավաբանական համայնքը դատավոր Ազարյանի գործունեությունը գնահատում է արդարադատ
- ԲԴԽ-ն սկսում է դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործի քննությունը
- Ռուբեն Մելիքյան. ԲԴԽ դիմաց նույնիսկ «չ՚ակցիա» չեմ անում
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան