Դատավոր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործի քննությունը հետաձգվեց
ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի այսօրվա նիստը, որտեղ քննվում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործը, հետաձգվեց։
Ընդմիջումից հետո ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն ասաց, որ ԲԴԽ անդամներից Սերգեյ Չիչոյանը հրատապ մեկնել է Գավառ՝ մայրիկի վատառողջ լինելու պատճառով։ Ռ.Վարդազարյանը հարցրեց՝ շարունակե՞ն նիստն առանց Ս. Չիչոյանի, թե՞ հետաձգեն։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ կարող են նիստը շարունակել։ Ա. Ազարյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը խնդրեց հետաձգել՝ նշելով, որ պարոն Չիչոյանը պրոֆեսիոնալ դատավոր է, իր համար ցանկալի է նրա ներկայությունը նիստին։
ԲԴԽ-ն խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո հայտարարեց, որ նիստը հետաձգվում է։
Հիշեցնենք, որ կարգապահական վարույթը հարուցվել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կողմից՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հաղորդման հիման վրա:
Հարակից հրապարակումներ`
- Վարոսյան. Սա ուղիղ ուղղված է դատավոր Ալեքսանդր Ազարյանի դեմ
- Ազարյան. Ես արդարադատություն եմ իրականացնում՝ անկախ նրանից, ում դուր կգա, ում ոչ
- Դատավոր Ազարյան. Կապացուցեմ՝ մինչ վարույթ հարուցելը ՀՔԾ պետն ու նախարարը ծանոթ չեն եղել արձանագրությանը
- ԲԴԽ-ն մերժեց Մեսրոպ Մակյանի ինքնաբացարկի միջնորդությունը (լրացված)
- Մելիքան. Իրավաբանական համայնքը դատավոր Ազարյանի գործունեությունը գնահատում է արդարադատ
- ԲԴԽ-ն սկսում է դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործի քննությունը
- Ռուբեն Մելիքյան. ԲԴԽ դիմաց նույնիսկ «չ՚ակցիա» չեմ անում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին