Բրիտանիայի ԱԳ նախարար․ Ծնկի եմ իջնում միայն թագուհու ու կնոջս առաջ
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ «ծնկի չի իջնի»՝ սատարելու «Սև կյանքեր կարևոր են» (Black Lives Matter) շարժմանը՝ պնդելով, որ բողոքի ցույցը «անձնական ընտրության հարց է»: Այս մասին գրում է Independent-ը։
«Ես ծնկի եմ իջնում միայն երկու մարդու համար՝ թագուհու և տիկնոջս, երբ նրան խնդրեցի ամուսնանալ ինձ հետ»,-ասել է ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբն այսօր։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում ոստիկանության կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո ԱՄՆ-ում ու նաև աշխարհում սկսվեցին բողոքի զանգվածային ցույցեր՝ խտրականության դեմ կարգախոսներով։