Վարոսյան. Սա ուղիղ ուղղված է դատավոր Ալեքսանդր Ազարյանի դեմ
«Սա ուղղված է հենց Ալեքսանդր Ազարյանի դեմ, ուրիշ դատավորի պարագայում այս կարգապահական վարույթին ականատես չէինք լինի»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդում քննվում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործի քննությունը։ Կարգապահական վարույթը հարուցվել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կողմից՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հաղորդման հիման վրա:
Ե. Վարոսյանն ասաց, որ սա Ա.Ազարյանին հետապնդելու առաջին փորձը չէ, տարբեր փորձել են եղել՝ սկսած վարկաբեկելուց, ֆեյքային շարժումներից, իշխանության ներկայացուցիչների կողմից անհարկի գնահատականներից, ընդհուպ մինչև վիրավորանքներ։
«Սա ուղիղ ուղղված է Ալեքսանդր Ազարյանի դեմ։ Եթե չլիներ այս ամեն ինչը քաղաքական ենթատեքստով, այսօր այս քանակի փաստաբաններ չէին լինի նիստերի դահլիճում, նաև բակում», -նշեց փաստաբանը։
Նա ողջունեց, որ այստեղ են նաև դատավորներ։
Հարակից հրապարակումներ`
- Ազարյան. Ես արդարադատություն եմ իրականացնում՝ անկախ նրանից, ում դուր կգա, ում ոչ
- Դատավոր Ազարյան. Կապացուցեմ՝ մինչ վարույթ հարուցելը ՀՔԾ պետն ու նախարարը ծանոթ չեն եղել արձանագրությանը
- ԲԴԽ-ն մերժեց Մեսրոպ Մակյանի ինքնաբացարկի միջնորդությունը (լրացված)
- Մելիքան. Իրավաբանական համայնքը դատավոր Ազարյանի գործունեությունը գնահատում է արդարադատ
- ԲԴԽ-ն սկսում է դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործի քննությունը
- Ռուբեն Մելիքյան. ԲԴԽ դիմաց նույնիսկ «չ՚ակցիա» չեմ անում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին