«Թովմասյան» հիմնադրամի շնորհիվ ամառային զորակոչին ենթակա բոլոր ՀՀ քաղաքացիները կկարողանան թեստավորվել
Հակահամաճարակային պայքարի շրջանակում «Թովմասյան» բարեգործական հիմնադրամը մեծաքանակ թեստեր և նմուշառման պարագաներ է նվիրաբերել ՀՀ զինված ուժերին, որոնցով 2020 թվականի ամառային զորակոչին ենթակա բոլոր ՀՀ քաղաքացիները կթեստավորվեն։
Հիմնադրամից տեղեկացնում են, որ ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, հունիսի 17-ին նվիրաբերված պարագաները փոխանցվել են ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ծառայությանը:
Զորակոչիկները թեստավորվելու են կորոնավիրուսային վարակի իմունոֆերմենտային եղանակով ախտորոշման միջոցով, որի նպատակը իմունոգլոբուլինների (հակամարմինների) հայտնաբերումն է։ Ախտորոշման գործընթաց է տևում է մոտ մեկ ժամ։
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն իր խոսքում կարևորել է հիմնադրամի աջակցությունը հատկապես ամառային զորակոչի նախաշեմին։ Օրեր անց կմեկնարկի զինված ուժերի համալրման հերթական գործընթացը, որն այս տարի իրականացվելու է արտակարգ պայմաններում և զինակոչիկները վիճակահանությանը մասնակցելու են նմուշառում անցնելուց հետո։ «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի հատկացրած հազարավոր թեստերը կօգտագործվեն զինակոչիկների հետազոտման և առողջ զորակոչի ապահովման նպատակով։
«Թովմասյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանն իր հերթին արձանագրել է, որ անցած ամիսների ընթացքում հիմնադրամն իր նախաձեռնության շրջանակում կարողացել է օգնություն ցուցաբերել մի շարք հաստատությունների՝ Գյումրու, Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցներին, Նորք Ինֆեկցիոն հիվանդանոցին: Թովմասյանն ընդգծում է, որ շարունակելու են պայքարել համավարակի դեմ:
«Միասին Մենք Կարող ենք» աննախադեպ ու իր ձևաչափով բացառիկ նախաձեռնությունը սկիզբ առավ մայիսի 2-ին ու ընդամենը մեկ ամսվա ընթացքում նախագծի սահմանները ներառեցին բոլոր մայրցամաքները, նախաձեռնությանը միացան 120ից ավելի հայ և միջազգային մշակույթի գործիչներ:
Նախաձեռնությունը դեռ շարունակվում է, մանրամասները՝ www.tovmasyanfoundation.com կայքում:
Հարակից հրապարակումներ`
- «Թովմասյան» հիմադրամը Գյումրու ինֆեկցիոնին տրամադրել է իմունոֆերմենտային ախտորոշիչ սարք և պացիենտ մոնիտոր
- «Թովմասյան» հիմնադրամը ձեռք կբերի բժշկական սարքավորումներ՝ COVID-19 դեմ պայքարին աջակցելու համար
- 10.000 թեստ Պաշտպանության Նախարարությանը Թովմասյան Հիմնադրամից առաջիկա զորակոչի համար
- Երգել՝ հանուն կյանքեր փրկելու. «Թովմասյան Բարեգործական Հիմնադրամի» աննախադեպ նախագիծը
- Հայկոն, Արթուր Գրիգորյանը, Հարութ Փամբուխչյանը, Սոնա Ռուբենյանն ու այլք՝ «ԹՈՎՄԱՍՅԱՆ» բարեգործական Հիմնադրամի համահայկական առցանց-համերգին
- «ԹՈՎՄԱՍՅԱՆ» հիմնադրամն աշխարհում առաջին անգամ կազմակերպում է համահայկական աննախադեպ առցանց բարեգործական համերգ
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան