Թուրքիան փորձում է նաև տնտեսապես ներխուժել Լիբիա
Ինչպես հայտնի է՝ Թուրքիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի ղեկավարած պատվիրակությունը հունիսի 17-ին այցելել է Լիբիա՝ հանդիպելու Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջի հետ։ Այս մասին գրում է ermenihaber-ը:
Չավուշօղլուն հայտնել էր, որ իրենց նպատակն է աջակցել Լիբիային։ Իսկ Թուրքիայի պատկերացրած աջակցությունը շատ բազմավեկտոր է և միտված է թուրքական ազդեցությունը Լիբիայում ուժեղացնելուն։
Քաղաքական և ռազմական միջամտության և գործոնների հետ մեկտեղ Թուրքիան զուգահեռաբար փորձում է նաև Լիբիա ներխուժման տնտեսական բաղադրիչն ակտիվացնել։
Այդ նպատակով Լիբիա էր մեկնել նաև Թուրքիայի Կապալառուների միության նախագահ Միթհաթ Յենիգյունը։
Թուրքիան պատրաստվում է տնտեսության տարբեր բնագավառներում՝ շինարարությունից մինչ էներգետիկ ոլորտ և ենթակառուցվածքներ, ներդրումներ և նախագծեր իրականացնել Լիբիայում։
Թուրք պաշտոնյաները հայտարարել են, որ Լիբիան իրենց համար «ամենաթանկն է» և երկարամյա պատերազմի հետևանքով փլուզված Լիբիան վերակառուցելու համար իրենք ջանք չեն խնայելու։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան