Միայն 80 տարի անց Թրամփը իմացավ, որ Ֆինլանդիան Ռուսաստանի կազմում չէ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր շրջապատից փորձել է պարզել, թե Ֆինլանդիան արդյոք Ռուսաստանի կազմում է: «Ինտերֆաքս»-ի փոխանցամբ, այդ մասին գրել է «The New York Times»-ը՝ վկայակոչելով Թրամփի ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի գիրքը:
«Բոլթոնը գրում է, որ պարոն Թրամփը, ըստ երևույթին, չգիտեր, որ Բրիտանիան միջուկային զենք ունի: Նա նաև հարցրեց, թե Ֆինլանդիան Ռուսաստանի՞ մաս է կազմում»,- գրել է թերթը՝ ծանոթանալով դեռևս վաճառքի չհանված գրքի բովանդակությանը:
Հրապարակման համաձայն, Բոլթոնը հայտնում է, որ Թրամփը շատ ավելի մոտ է եղել ԱՄՆ-ին ՆԱՏՕ-ից դուրս հանելուն, քան նախկինում էին կարծում:
Բոլթոնը պնդում է, որ նույնիսկ Թրամփի մերձավոր գործընկերներն էին ծիծաղում նրա հետևից: Նա որպես օրինակ բերել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին:
Ըստ Բոլթոնի, նա հաղորդագրություն է ստացել Պոմպեոյից՝ 2018-ին Թրամփի և ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինի միջև կայացած հանդիպման ժամանակ: Այնտեղ ասվում էր. «Նա (Թրամփը) այնպիսի անհեթեթություններ է դուրս տալիս»:
Գրքի հեղինակը նշում է, որ այն ճեպազրույցները, որոնց ընթացքում Թրամփը ծանոթանում էր հետախուզական զեկույցներին, անօգուտ էին, քանի որ շատ ժամանակ էր գնում ոչ թե նրա վրա, որ Թրամփը շատ ժամանակ հատկացնի ասուլիսի մասնակիցներին լսելուն, այլ, ընդհակառակը, շատ ժամանակ էր հատկացվում Թրամփին լսելու համար»:
Սպիտակ տունը բազմիցս հայտարարել է, որ Բոլթոնի գրքում իրականությանը չհամապատասխանող շատ տեղեկատվություն կա: Այն պարունակում է նաև գաղտնի տեղեկատվություն, ուստի ԱՄՆ վարչակազմը մտադիր է դատի տալ ազգային անվտանգության նախկին խորհրդականին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան