Խոսրովի անտառում ծխի պատճառով օդ են բարձրացել ուղղաթիռն ու անօդաչու սարքը
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունիսի 18-ին, ժամը 14:41-ին տեղեկություն է ստացվել, որ Խոսրովի անտառ պետական արգելոցի առաջին անցակետից դեպի «Քյոսոս» տանող հատվածից ծուխ է նկատվում։
ԱԻ նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ։
Տեղազննման աշխատանքների իրականացման նպատակով օդ է բարձրացվել անօդաչու թռչող սարք, դեպքի վայր է մեկնել նաև ուղաթիռ։
Դեպքի վայրում են գտնվում ընդհանուր թվով 40 հրշեջ-փրկարար։