Իշխանական պատգամավորը կես ժամ ժամանակ տվեց լրատվամիջոցներից մեկին
«Մինչ մենք քննարկում ենք այս օրենքի նախագիծը, շատ լրատվամիջոցներ ապատեղեկատվություն են տարածում»,- խորհրդարանում ասաց ՀՀ բարձր տեխնալոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով «Տեսալսողական մադիայի մասին» և «Լիզենցիայի մասին» օրենքների նախագծերի փաթեթին։
Նա տեղեկացրեց, որ մի շարք լրատվամիջոցներ նշված օրինագիծը ներկայացնում են որպես մի շարք պետությունների և հեռարձակողների դեմ իրականացվող արշավ։
«Ժողովուրդ ջան, այս տեսակ տեղեկատվական ստերը հասնում են արդեն միջպետական հարաբերությունները խաթարելու ուղիղ գործողությունների։ Եվ ես կոչ եմ անում, որ դադարեցվեն այդպիսի նյութերը։ Ես նաև ուզում եմ մեր անվտանգության մարմիններին կոչ անել, որպեսզի հետևեն և անհրաժեշտ միջոցառումներ կիրառեն այնպիսի դեպքերում, երբ միտումնավոր ապատեղեկատվություն են տարածում»,- նշեց նա։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը ևս անդրադարձավ նույն խնդրին։
Նա նշեց, որ լրատվամիջոցներից մեկը քննարկվող օրենքի նախագիծը վերնագրել է որպես ռուսական հեռուստաալիքների դեմ նախագիծ։
«Կես ժամ ժամանակ եմ տալիս այդ լրատվամիջոցի շեֆերին այդ վերնագիրը փոխելու կամ նյութը ջնջելու համար»,- նշեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Պատժիչ մեխանիզմներ են պետք ապատեղեկատվություն տարածող լրատվամիջոցների համար. Գորգիսյան
- Շատ և անհասկանալի ալիքներ ունենալու փոխարեն կունենանք քիչ, բայց լավ ալիքներ. Թևոսյան