Ռոբերտ Քոչարյանի փաստաբան. 2 մլրդ դրամ գրավի չափը կարելի է ասել աննախադեպ է Հայաստանի համար
«Վերջին օրերին տեղի ունեցած դատական նիստերը, իմ կարծիքով, աննախադեպ էին։ Ես, երևի նաև գործընկերներս մեր պրակտիկայում նման ծավալով դատական նիստ երևի թե չէինք տեսել»,- հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը դատարանի որոշումից հետո՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
Հիշեցնենք, որ Վերքննիչ քրեական դատարանը քիչ առաջ բավարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքները, որոշեց Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակել կալանքից 2 մլրդ դրամ գրավի դիմաց։
Վարդևանյանն ասաց, այս ընթացքում Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանից հետո առաջին անգամ նույն դատարանի բարձր վարկանիշ ունեցող դատավորը՝ Նիկողոսյանը քննեց իրենց բողոքներն ու որոշեց դրանք բավարարել։
«Իհարկե, պետք է նշել, որ 2 մլրդ դրամ գրավի չափը, կարելի է ասել, աննախադեպ է Հայաստանի Հանրապետությունում։ Ամեն դեպքում այստեղ կարևոր է, որ տվյալ գործով գրավը պեք է ճանաչվեր թույլատրելի։ Սա բոլորի համար ակնհայտ էր»,-ասաց նա՝ հիշեցնելով, Քոչարյանը երբեք չի խոչընդոտել քննությունը, չի թաքնվել քննությունից, իր նախաձեռնությամբ է եկել Հայաստան՝ իմանալով հետևանքների մասին ու իր ոտքով գնացել է ԱԱԾ։
«Եկել է Հայաստան՝ հայտարարելով, որ պայքարելու է իր արդարության համար, այդ պայքարը շարունակվում է և շարունակվելու է»,-ասաց փաստաբանը։
Վարդևանյանը մանրամասնեց, որ դատարանը չի բավարարել անձնական երաշխավորությանը վերաբերող բողոքը։
Փաստաբանը հիշեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանը մինչ այս պահը գտնվում է «Իզմիրլյան» ԲԿ-ում, անցնում է հետվիրահատական բուժում։ Երեկ դատարանի դահլիճ էր եկել հենց հիվանդանոցից։
«Երբ խոսում ենք պատշաճ վարքագծի ու դատարանի նկատմամբ հարգանքի մասին, դրա բացառիկ դրսևորումներից մեկն էլ այն է, որ չնայելով առողջական վիճակին, կորոնավիրուսով պայմանավորված համավարակին, պարոն Քոչարյանը եկավ դատարան, բայց մինչև վերջ չկարողացավ մասնակցել նիստին։ Նա կմնա բժշկական կենտրոնում այնքան ժամանակ, քանի դեռ բժիշկները դրա անհրաժեշտությունը տեսնում են»,-ընդգծեց նա։
Փաստաբանը չբացառեց, որ որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարանում՝ կապված գրավի չափի հետ։ Խորհուրդ տվեց հետևել զարգացումներին։
«Ես նորից եմ ուզում ընդգծել, օբյեկտիվ ցանկացած դիտորդի համար, այս մի քանի օրվա նիստերն առավել քան ակնհայտ դարձրեցին, որ այս գործով կալանավորում չի կարող լինել»,-ասաց Վարդևանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց կալանքից՝ 2 մլրդ դրամ գրավի դիմաց
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
- Դատավոր Նիկողոսյան. Տիկին Սաֆարյան, երկար եմ խոսում, որ հանգստանաք ու սկսեք նորմալ խոսել
- Դատավորը՝ Եգորյանին. Հիմա ես համաձայնվե՞մ, թե՞ չհամաձայնվեմ «կոնսենսունս մինուս 1»-ի հետ
- Դատավորն ընդունելի համարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի առարկությունները
- Ռոբերտ Քոչարյանն առհասարակ մտադրություն չունի գործի քննությանը խոչընդոտելու. Ալումյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան