Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց կալանքից՝ 2 մլրդ դրամ գրավի դիմաց
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագությամբ բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքը։
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառվեց գրավ՝ 2 մլրդ դրամի չափով։
Դատավոր Նիկողոսյանը հայտարարեց, դատարանը որոշել է բավարարել ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի բողոքները, պաշտպան Ռուբեն Սահակյանի բողոքը բավարարել մասնակիորեն։
«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի մայիսի 13-ի որոշումը մասնակիորեն բեկանել և փոփոխել։ Մասնակիորեն բավարարել ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանի միջնորդությունը։ Ամբաստանյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի նկատմամաբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերացնել և ամբաստանյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի նկատմամաբ որպես խափանման միջոց կիրառել գրավը՝ 2 մլրդ ՀՀ դրամի չափով։ Գրավի գումարը Վերաքննիչ դատարանի դեպոզիտ հաշվին մուծելուց հետո Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին ազատել արգելանքից»,-որոշումը ընթերցեց Արսեն Նիկողոսյանը՝ ավելացնելով, որ այն կարող է բողոքարկվել վճռաբեկ դատարանում։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը քննում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նրա խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքը։
Ընդհանուր իրավասության դատարանում մայիսի 8-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը ներկայացրել էր երեք միջնորդություններ․ Հայաստանի և Արցախի նախկին 4 վարչապետերի անձնական երաշխավորությամբ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու, կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խափանման միջոց կալանքը վերացնելու, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ։ Դրանցից որևէ մեկը գործը քննող Աննա Դանիբեկյանը չէր բավարարել։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքը նախ մակագրվել էր վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին, ինչից հետո պաշտպանները հետ վերցրեցին այն՝ հիմնավորելով, որ Դանիելյանը չի կարող այս գործով արդարադատություն իրականացնել։ Նրանք բողոքը ներկայացրեցին երկրորդ անգամ, այս անգամ այն մակագրվել է Արսեն Նիկողոսյանին։
Դատարանն այսօր հեռացել էր խորհրդակցական սենյակ։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
- Դատավոր Նիկողոսյան. Տիկին Սաֆարյան, երկար եմ խոսում, որ հանգստանաք ու սկսեք նորմալ խոսել
- Դատավորը՝ Եգորյանին. Հիմա ես համաձայնվե՞մ, թե՞ չհամաձայնվեմ «կոնսենսունս մինուս 1»-ի հետ
- Դատավորն ընդունելի համարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի առարկությունները
- Ռոբերտ Քոչարյանն առհասարակ մտադրություն չունի գործի քննությանը խոչընդոտելու. Ալումյան
- Քոչարյանի փաստաբանների բողոքի քննությունը կշարունակվի վաղը
- Քոչարյանի գործով դատախազին դուր չեկան դատավորի հարցադրումները
- Ռոբերտ Քոչարյան. Ես երբեք պատասխանատվությունից չեմ խուսափել
- Դատական նիստին մասնակցում է Ռոբերտ Քոչարյանը
- Արամ Վարդևանյան. Արմեն Դանիելյանը Ռոբերտ Քոչարյանի գործով արդարադատություն չի կարող իրականացնել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին