Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 7790 նոր դեպք
Ռուսաստանում նախորդ մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 7,790 նոր դեպք։ Այս մասին, Gazeta-ի հաղորդմամբ, հայտնել է օպերատիվ շտաբը:
Երկրում ողջ ընթացքում հայտնաբերվել է COVID-19-ի 561.091 դեպք: Վերականգնված ու հիվանդանոցներից դուրս գրվածների թիվը գերազանցել է նախորդ օրերի քանակը՝ 9,621 մարդ:
Ընդհանուր առմամբ, վերականգնված հիվանդների թիվը հասել է 313.963-ի:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսից 182 մահվան դեպք: Ռուսաստանում համաճարակի ողջ ժամանակահատվածում կորոնավիրուսից մահացել է 7,660 մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին