Մելիքան. Իրավաբանական համայնքը դատավոր Ազարյանի գործունեությունը գնահատում է արդարադատ
ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդի մոտ է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Նա լրագորղներին ասաց, որ ինքն ակցիա չի իրականացնում, դիտորդություն չի անում, պարզապես այստեղ է գտնվում՝ տեսնելու, թե ԲԴԽ այսօրվա նիստում ինչ է լինելու, որտեղ քննվում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործը։
«Ժամանակին հրապարակել էի, որ իմ պատկերացմամբ, դատավոր Ազարյանի նկատմամբ իրականացվող այս կարգապահական վարույթն իրենից ներկայացնում է քաղաքական իշխանությունների կողմից հետապնդում՝ պայմանավորված դատավոր Ազարյանի, քաղաքական իշխանությունների կարծիոով, ոչ այնքան ընդունելի գործունեության հետ»,- ասաց Ռ. Մելիքյանը։
Նա նշեց, որ դատավոր Ալեքսանյանը տասնամյակից ավելի իրականացնում է գործունեություն, որին ծանոթ են փաստաբանները, իրավաբանները։
«Իրավաբանական համայնքը գնահատում է որպես արդարադատ, արդարացի գործունեություն։ Սա է պատճառը, որ հիմա մեր պատվո պարտքն է արժանվույնը մատուցել Ալեքսանդր Ազարյանին ու նրա նման դատավորններին ու այստեղ գտնվելով ինչ-որ առումով զորակցություն հայտնել նրան»,- ասաց իրավապաշտպանը։
Նա նշեց, որ ԲԴԽ առաքելությունն է պաշտպանել դատավորներին։
Հարակից հրապարակումներ`
- ԲԴԽ-ն սկսում է դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործի քննությունը
- Ռուբեն Մելիքյան. ԲԴԽ դիմաց նույնիսկ «չ՚ակցիա» չեմ անում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին