Թուրք Վոլքան Բոզքիրը քվեարկությամբ ընտրվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի նախագահ
Հունիսի 17-ին ՄԱԿ-ում տեղի ունեցած քվեարկությամբ ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 75-րդ նստաշրջանի նախագահ է ընտրվել թուրք Վոլքան Բոզքիրը։ Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ի կայքից։
Բոզքիրը պաշտոնը կստանձնի սեպտեմբերին, գլխավորելու ՄԱԿ 75-րդ նստաշրջանը, որը կառույցի պատմության մեջ առաջին անգամ անցկացվելու է ոչ թե Նյու Յորքում, այլ առցանց՝ պայմանավորված նոր կորոնավիրուսի համաճարակի հետ։
Հիշեցնենք, որ ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի նախագահը ռոտացիոն կարգով ընտրվում է ՄԱԿ-ի անդամ պետությունների 5 տարածաշրջաններից։ 2020-2021 թթ-ին Արևմտյան Եվրոպա և Մյուսները խմբին էր փոխանցված պաշտոնը, որի մեջ է մտնում նաև Թուրքիան։ Խմբում միակ համաձայնեցված ու առաջադրված թեկնածուն է թուրք Վոլքան Բոզքիրն էր։
Բոզքիրի թեկնածությունը առաջարկվել էր հաստատել լռելյայն ընթացակարգով, որին սակայն դեմ էին հանդես եկել Հայաստանը, Կիպրոսը, Հունաստանը, ԱՄԷ-ն՝ պահանջելով քվեարկություն։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄԷ-ն միացել է Հայաստանին, Կիպրոսին ու Հունաստանին՝ դեմ հանդես գալով ՄԱԿ ԳԱ նախագահի պաշտոնում թուրք Բոզքիրի ընտրությանը
- ՄԱԿ ԳԱ 75-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ երկրների առաջնորդները չեն հավաքվի Նյու Յուրքում
- ՄԱԿ-ում ընտրություններն ու բազմակողմ ձևաչափերի «սարդոստայնը», որ հյուսում են Թուրքիայի հարևանները
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան