Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք
Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք: Այս մասին, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում՝ stopcov.ge:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 893 դեպք:
Ինչ վերաբերում է ապաքինվածներին, ապա այսօրվա դրությամբ նրանց թիվը չի փոխվել և կազմում է 731:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում է մնում 2710 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 267-ը:
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները