Դատավոր Ազարյանի պաշտպան. Հարուցված վարույթն ապօրինի է
«Դատավոր Ալեքսանդր Ազարյանին շատ դժվար է կաշկանդել, բայց այդ օրինակով հնարավոր է այլ դատավորի կաշկանդել»,- ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նիստից հետո լրագրողներին ասաց Ա. Ազարյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։
Հիշեցնենք, որ ԲԴԽ-ն այսօր սկսեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործի քննությունը։ Կարգապահական վարույթը հարուցվել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կողմից՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հաղորդման հիման վրա: Նիստը հետաձգվել է։
Փաստաբանը նշեց, որ ինչպես բոլոր դատարաններից, այդպես էլ ԲԴԽ-ից արդարադատություն եմ սպասում. «Անելու եմ հնարավորինս, որ լինի օբյեկտիվ մոտեցում և գործը կարճվի»։
Տ. Աթանեսյանը նշեց, որ չեն էլ նայել, լսել գործի արձանագրությունը, ստացել են ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հաղորդումը և արտատպել, հարուցել գործը, ինչն էլ վկայում է վարույթի ապօրինությունը:
Հարակից հրապարակումներ`
- Դատավոր Արման Հովհաննիսյան. Փորձում եմ ցույց տալ, որ աջակցում եմ Ալեքսանդր Ազարյանին ու իր նման մյուս դատավորներին
- Դատավոր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործի քննությունը հետաձգվեց
- Վարոսյան. Սա ուղիղ ուղղված է դատավոր Ալեքսանդր Ազարյանի դեմ
- Ազարյան. Ես արդարադատություն եմ իրականացնում՝ անկախ նրանից, ում դուր կգա, ում ոչ
- Դատավոր Ազարյան. Կապացուցեմ՝ մինչ վարույթ հարուցելը ՀՔԾ պետն ու նախարարը ծանոթ չեն եղել արձանագրությանը
- ԲԴԽ-ն մերժեց Մեսրոպ Մակյանի ինքնաբացարկի միջնորդությունը (լրացված)
- Մելիքան. Իրավաբանական համայնքը դատավոր Ազարյանի գործունեությունը գնահատում է արդարադատ
- ԲԴԽ-ն սկսում է դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործի քննությունը
- Ռուբեն Մելիքյան. ԲԴԽ դիմաց նույնիսկ «չ՚ակցիա» չեմ անում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան