Հունիսի 18, ժամը 17․35
Հունիսի 18, ժամը 17․35․ լավ հիշենք այս օրը, քանի որ ևս մեկ դատավոր ծառայեց օրենքին և արդարադատությանը՝ հույս ներշնչելով, որ դեռ ամեն ինչ կորած չէ մեր Հայրենիքում։ Վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը մասնակիորեն բավարարելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ փոխեց խափանման միջոց կալանքը, այն փոխարինելով 2 միլիարդ դրամ գրավով ազատմամբ։
Ի դեպ, հրապարակման պահին դատարանում ներկա չէին մեղադրող կողմը, տուժողները և նրանց իրավահաջորդները, ովքեր առաջին ատյանի դատարանում հավանաբար վարժվել էին մի տեսակ արտոնյալ կարգավիճակի, ինչը բացակայում էր Վերաքննիչ դատարանում։
Հունիսի 15, 17 և 18-ին կայացած երեք նիստերում զգացվում էր դատավորի դատավարության բոլոր մասնակիցներին համբերատար լսելու պատրաստակամությունը, դետալների մեջ խորանալու, բոլոր հնարավոր հարցերին սպառիչ պատասխաններ ստանալու մղումը, ինչն ի ցույց էր դնում նրա պրոֆեսիանալիզմը։ Չնայած դրան, մինչև որոշման հրապարակման պահը կասկածները չէին լքում, այնքան որ այս երկու տարիների ընթացքում ականատես էինք եղել անսպասելիներին։
Ուշագրավն այն է, որ դատավոր Արսեն Նիկողոսյանը խափանման միջոցը փոխեց այն օրը, երբ ԲԴԽ-ում մեկնարկել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործի քննությունը։ Ալեքսանդր Ազարյանն այն դատավորն է, ով 2018-ի օգոստոսին ազատեց Ռոբերտ Քոչարյանին՝ դրանից հետո ենթակվելով ֆեյքային անզուսպ հարձակումների։ Իսկ 2019-ի մայիսին երկրորդ նախագահին կալանքից ազատած առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգոյանի լիազորությունները գրեթե մեկ տարի դադարեցվեցին և նրա դեմ գործ հարուցվեց, ինչն ավարտվեց վերջերս՝ դատավորի արդարացմամբ։
Իհարկե կարող ենք ասել, որ դատավոր Նիկողոսյանն ուղղակի կատարեց իր աշխատանքը, բայց կրկնակի խիզախություն է խղճի մտոք դատելն այն դեպքում, երբ գործընկերներիդ են հետապնդել ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ ոչ իշխանահաճո որոշումների դեպքում։ Այս դեպքում ուզում ես շնորհակալություն հայտնել դատավոր Արսեն Նիկողոսյանին՝ հենց այս դժվարին ժամակահատվածում դատավորի պատվին ու երդմանը հավատարիմ մնալու համար։
Լիա Իվանյան
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբան. 2 մլրդ դրամ գրավի չափը կարելի է ասել աննախադեպ է Հայաստանի համար
- Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց կալանքից՝ 2 մլրդ դրամ գրավի դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին