Աշխատող ուսանողներին կվերադարձվի իրենց աշխատավարձից գանձվող եկամտային հարկը
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը կառավարության հաստատմանը ներկայացրեց նախագիծ, որով սահմանվում է Հայաստանում հավատարմագրված բուհերի մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի մասնագիտությունների այն ցանկը, որտեղ սովորող և աշխատող ուսանողների աշխատավարձից եկամտային հարկը վերադարձվելու է նրանց ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով:
Արայիկ Հարությունյանը նկատեց, որ խորհրդարանն այս տարվա ապրիլին Հարկային օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծն էր ընդունել, որով թույլատրվում է եկամտային հարկից փոխհատուցում տրամադրել համակարգում սովորող ուսանողների վարձավճարների համար:
Շեշտելով, որ շահագրգիռ գերատեսչությունների և հանրային հատվածի հետ քննարկումներ են կազմակերպվել՝ ԿԳՄՍ նախարարը հայտնեց, որ դրանց արդյունքում սահմանվել է մասնագիտությունների ցանկ, որով սովորող և աշխատող ուսանողները կկարողանան իրենց ուսման վարձը վճարել եկամտային հարկերի փոխանցմամբ:
ԿԳՍՄ նախարարը հայտնեց, որ նախորդ օրը երեկոյան՝ սահմանված ժամկետից հետո Էկոնոմիկայի նախարարությունից առաջարկություն է ստացել ցանկը համալրել «Ագրոբիզնես և ֆինանսներ», «Ագրոպարենային համակարգի Էկոնոմիկա» և «Պարենամթերքի տեխնոլոգի» մասնագիտություններով և վարչապետից խնդրեց ժամանակ տալ այն քննարկելուց հետո խմբագրել ցանկը:
Վարչապետը դրական արձագանքեց և կառավարությունը հաստատեց այդ մասնագիտությունների ցանկը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան