Վավարացվող համաձայնագրով մոտ 30 մլն եվրոյի դրամաշնորհային և վարկային միջոցներ կներգրավվեն
Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը խորհրդարանին վավերացման ներկայացրեց Հայաստանի և Գերմանիայի կառավարության միջև 2019թ. հոկտեմբերի 24-ին ստորագրված 2016թ. ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիրը:
Ըստ Համաձայնագրի` ԳԴՀ կառավարությունը հնարավորություն է տալիս ՀՀ կառավարությանը Վերականգնման վարկերի բանկից («KfW» բանկ) ներգրավելու վարկային միջոցներ և ֆինանսական օժանդակություն հետևյալ ծրագրերի համար՝
- «Գերմանահայկական հիմնադրամ, վերաֆինասավորման գիծ I» ծրագրի իրականացմանն ու աջակցմանն ուղղված անհրաժեշտ հարակից միջոցառումների համար մինչև 750,000 եվրո ֆինանսական օժանդակություն,
- «Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարում» 1-ին ծրագրի իրականացմանն ու աջակցմանն ուղղված անհրաժեշտ հարակից միջոցառումների համար մինչև 2,700,000 եվրո ֆինանսական օժանդակություն,
- «Համայնքային ենթակառուցվածքներ II, 3-րդ փուլ» ծրագրի շրջանակներում հավելյալ մինչև 2,000,000 եվրո ֆինանսական օժանդակություն,
- Հայաստանում գյուղատնտեսական ապահովագրման ներդրման ծրագրի շրջանակներում՝ ընդհանուրը՝ 5,339,139.38 եվրոյի չափով ֆինանսական օժանդակություն,
- «Գերմանահայկական հիմնադրամ, վերաֆինասավորման գիծ I» ծրագրի համար՝ արտոնյալ պայմաններով տրամադրվող մինչև 20,000,000 մլն եվրո գումարի չափով վարկ:
Փոխնախարարը հայտնեց, որ համաձայնագիրը հանդիսանում է որպես շրջանակային, որի ներքո հետագայում նախատեսվում է առանձին ֆինանսավորման կամ վարկային համաձայնագրերի ստորագրում՝ ըստ վերոնշյալ ծրագրերի:
Արմեն Հայրապետյանի խոսքով, որ վերոհիշյալ օժանդակության ծրագրերը դրամաշնորհային են, բացառությամբ միայն «Գերմանահայկական հիմնադրամ, վերաֆինասավորման գիծ I»-ի՝ 20 մլն եվրոի, որն ուղղվելու է գյուղատնտեսության ոլորտի փոքր ու միջին ձեռներեցության զարգացմանը:
Փոխնախարարը հայտնեց, որ համաձայնագիրը վավերացնելու դեպքում մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը այդ գումարները հասանելի կլինեն Հայասանի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան