Փրկարարները սելավաջրերում արգելափակված մեքենաներից դուրս են բերել քաղաքացիների
Հունիսի 17-ին, ժամը 22։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Թումանյան և Զորավար Անդրանիկի փողոցների խաչմերուկում ավտոմեքենաներն արգելափակվել են սելավաջրերի մեջ. քաղաքացիներին ավտոմեքենաներից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻ նախարարության, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները սելավաջրերում արգելափակված 2 ավտոմեքենայից դուրս են բերել 5 քաղաքացու, ժամանակավորապես դադարեցրել երթևեկությունը դեպի Թումանյան և Զորավար Անդրանիկի փողոցների խաչմերուկ և ավտոքարշակի օգնությամբ ավտոմեքենաները դուրս բերել ջրից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան