BeeFree` Beeline-ն անսահմանափակ շփման ազատություն է առաջարկում իր հաճախորդներին
Հայաստանում Beeline-ը գործարկել է նոր «BeeFree» սակագնային փաթեթների շարք: Այն նախատեսված է ակտիվ և ժամանակակից մարդկանց համար, ովքեր գնահատում են իրենց ազատությունը և ձգտում են միշտ կապի մեջ լինել իրենց մտերիմների հետ:
Փաթեթները մշակվել են այնպես, որպեսզի բաժանորդները, ինտերնետի զգալի ծավալներ ստանալուց բացի, անվճար օգտվեն սոցիալական ցանցերից և որոշ այլ հավելվածներից. այսպես նրանք կարող են վայելել շփումը առանց Wi-Fi փնտրելու:
Մասնավորապես, հասանելի են «BeeFree 1900», «BeeFree 2900», «BeeFree 4900» և մարզային «BeeFree Regional» սակագնային փաթեթները: Մինիմալ փաթեթը ներառում է Viber, WhatsApp, Messenger, Zangi, Telegram, BeeTV, Zoom հավելվածներից անսահմանափակ օգտվելու հնարավորություն, իսկ առավելագույն փաթեթը արդեն նաև YouTube (մինչև սեպտեմբերի 30-ը), TikTok, Instagram, Facebook, Snapchat, VK, Odnoklassniki, Yandex Music, Deezer, Apple Music, Netflix, Google Maps, Yandex Maps հավելվածները:
«Այսօրվա պահանջն է մշտապես կապի մեջ լինելը: Մենք ցանկանում ենք, որ մեր հաճախորդները կաշկանդված չլինեն իրենց հետաքրքրությունների և շփման մեջ, ու ստիպված չլինեն հաշվեկշիռ ստուգել իրենց ընկերների հետ որևէ բանով կիսվելուց առաջ: Վստահ եմ, որ երաժշտական և սթրիմինգային հավելվածների տարիֆիկացման վերացումը հաճելի լրացում կլինի փաթեթներին», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Նշենք, որ բոլոր փաթեթներում ներառված են դեպի հայաստանյան և արտասահմանյան ցանցեր զանգեր կատարելու և կարճ հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն: Անցումը փաթեթներին անվճար է և հեշտությամբ իրականացվում է MyBeelineArmenia հավելվածով, որտեղ նաև կարելի է տեսնել փաթեթի մնացորդը և հաշվի վերծանումը:
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ը կօգնի կորպորատիվ հաճախորդներին կառուցել ներքին ցանց
- Beeline-ում նոր կոմերցիոն տնօրեն է նշանակվել
- Beeline-ը կորպորատիվ հաճախորդների համար գործարկել Է նոր Բիզնես գրասենյակ՝ նոր հնարավորություններով
- Beeline ստարտափ ինկուբատորում ավարտվեց 7-րդ շրջափուլը
- Beeline-ը գործարկել է նոր 4G+ բջջային ցանց
- Beeline-ն իր կորպորատիվ հաճախորներին կտրամադրի նոթբուքեր և կապի փաթեթներ հեռավար աշխատանքը կազմակերպելու համար
- Beeline-ը հրավիրում է Հայաստանի լավագույն ուսանողներին վճարվող ինթերնշիփ անցնելու
- Beeline-ում սմարթֆոնների վաճառքի ակցիաները շարունակվում են