Ֆրանսիացի պաշտոնյա. Չենք կարող ջայլամ ձևանալ ու չտեսնել ՆԱՏՕ-ում Թուրքիայի խնդիրը
«Մենք չենք կարող ջայլամի քաղաքականություն վարել և ձևացնել, որ ՆԱՏՕ-ում Թուրքիայի խնդիր չկա: Մենք պետք է տեսնենք դա, խոսենք դրա մասին ու լուծենք խնդիրը»,- այս մասին Reuters-ին ասել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարության պաշտոնյան։
Նշվում է, որ այս շաբաթ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները վիրտուալ հանդիպում կանցկացնեն՝ Փարիզի և Անկարայի միջև լարվածության աճի պայմաններում: Երկու դաշնակիցները բախվել են Լիբիայի ճգնաժամի պատճառով՝ միմյանց մեղադրելով երկրի պատերազմում հակառակորդներին սատարելու մեջ:
Խոսելով հանդիպումից առաջ, Ֆրանսիայի պաշտպանության նախարարության պաշտոնյան ասաց, որ ժամանակն է, որպեսզի ՆԱՏՕ-ն անկեղծ քննարկումներ անցկացնի Թուրքիայի և նրա վարքի վերաբերյալ, ոչ միայն Լիբիայում, այլև այլի հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են Անկարայի կողմից ռուսական S-400 պաշտպանական համակարգեր գնելը, ՆԱՏՕ-ի պաշտպանության պլանը Մերձբալթյան շրջանում և Լեհաստանում արգելափակելը։
Նշենք, որ Թուրքիան Լիբիայում աջակցում է ՄԱԿ-ի կողմից ճանաչված Ազգային համաձայնության կառավարությանը՝ Ֆայեզ ալ-Սարաջի գլխավորությամբ, իսկ Ֆրանսիան, նաև Ռուսաստանը, Լիբիայի ազգային բանակի գեներալ Խալիֆա Հաֆթարին, որը վերահսկում է երկրի արևելյան հատվածները։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիա․ Թուրքիայի միջամտությունը Լիբիայում անընդունելի է
- Ռուս-թուրքական համագործակցության չհատվող եզրերը Մերձավոր Արևելքում
- Հայաստանը ողջունում է Եգիպտոսի նախաձեռնությունը՝ Լիբիայում հրադադարի հաստատման ուղղությամբ․ ԱԳՆ
- Լիբիայում Թուրքիայի աջակցությունը վայելող ուժերը ռազմավարական նշանակության 2 շրջան են գրավել
- Հինգ երկիր դատապարտել է Լիբիայում և Միջերկրական ծովում Թուրքիայի գործողությունները
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան