Ծնունդդ շնորհավոր, հերոս Շուլի
Ապրիլյան պատերազմի մասնակից, Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ Շուլի Հակոբյանն այսօր նշում է ծննդյան 24-րդ տարեդարձը:
Շուլին 2016 թվականի ապրիլի 4-ին կես ժամվա ընթացքում թշնամու 3 տանկ է խոցել:
Շուլին իրեն հերոս չի համարում ու հարցազրույցներում էլ մշտապես ասում է, որ իր արածը հերոսություն չէր, առաջադրանք է կատարել, իսկ հերոս են այն տղաները, որոնք չեն խնայել ոչինչ ու զոհել են իրենց կյանքը հանուն հայրենիքի:
Ապրիլյանի մասնակիցը ծնվել է Գյումրիում՝ 1996 թվականին: Ժամկետային ծառայության մեկնել է 2014 թվականին, զինծառայությունն անցկացրել է Մատաղիսում, ապրիլյան պատերազմի օրերին եղել է Թալիշում: Ծառայել է հակատանկային ջոկատում, եղել է առաջին հակատանկային դասակի հրամանատարի առաջին տեղակալը: Ավագ սերժանտ Շուլի Հակոբյանն ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ թշնամու դիրքերից ընդամենը 1200 մետր հեռավորության վրա ոչնչացրել է 3 տանկ:
Հարակից հրապարակումներ`
- Ապրիլյանի մասնակիցներ. Մենք շարունակելու ենք վառ պահել Ձեր անմահությունը...
- Ապրիլյանի տղաներով՝ Ապրիլյանում զոհվածների հիշատակի համար
- Սերունդները թող իմանան՝ ով է այստեղ ծառայել. Ապրիլյանի հերոս Ազատ Սիմոնյանի ծննդյան օրն է
- Աճուրդում վաճառվել է Ապրիլյանի հերոսների կողմից գործված «Տիեզերք» գորգը
- Սեյրան Մարգարյան. Մեկը երեք սերնդից
- Շուլի Հակոբյանը՝ ծննդյան տոնի, անակնկալների և շնորհավորանքների մասին
- Հերոսները մեր կողքին. կյանքը ինչպես որ կա՝ Տելման, Արգիշտի, Հրայր
- Ինձ համար ապրիլյան պատերազմն արցունքոտ հաղթանակ էր. Ժորա Աֆրիկյան
- Հերոսները մեր կողքին. Մոնթեի «դուխը» բոլորիս էր փոխանցվել
- Զինվորներն ու մշակույթի գործիչները կազմակերպել են ծառատունկ՝ ի հիշատակ ապրիլյանում զոհված զինծառայողների
- Հերոսները մեր կողքին. Ուղղաթիռ խոցած Նարեկը 21 տարեկան է
- Ապրիլյանում վիրավորված Դանիելի ու Հայկի բուժումը շարունակվում է
- Հակառակորդի ուղղաթիռը խոցած Նարեկ Մալխասյան. «Հայտնվեցի ճիշտ պահին, ճիշտ տեղում»
- Իմ կռիվը անիմաստ կդառնա, եթե դու երջանիկ չլինես. Շուլի Հակոբյան, «Հայ զինվոր»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին