Վան Գոգի և Գոգենի համատեղ նամակը վաճառվել է 210 հազար եվրոյով
Ամստերդամի Վան Գոգի թանգարանը Փարիզում վաճառքից գնել է հայտնի նկարիչներ Վան Գոգի և Պոլ Գոգենի համատեղ նամակը։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, փաստաթղթի համար թանգարանը վճարել է 210,6 հազար եվրո։
Դա միակ նամակն է, որ որը Վան Գոգը գրել է այլ նկարչի հետ համատեղ։ Վան Գոգի թանգարանն այն դիտարկում է որպես առավել կարևոր փաստաթուղթ-ինքնագիր, որը գտնվում էր մասնավորի ձեռքում։
Խոսքը գնում է նամակի մասին, որն ուղարկել են Վան Գոգն ու Գոգենն իրենց գործընկեր Էմիլ Բերտրանին Արլից 1888 թվականի նոյեմբերի սկզբին։ Նամակում փոխադարձ հաճոյախոսություններ են։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին