18.06.2020. Կորոնավիրուսով 9 հիվանդ է մահացել
Նախորդ օրվա ընթացքում կորոնավիրուս է հաստատվել ևս 665 մարդու մոտ, մեկ օրվա ընթացքում մահացել է կորոնավիրուսով 9 հիվանդ, որից 2-ը, ըստ ԱՆ-ի, «այլ հիվանդությունների» պատճառով։
Մեկ օրվա ընթացքում առողջացել է 746 մարդ։
Առողջապահության նախարարությունից մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ որ պացիենտները եղել են 62 (տղամարդ), 65 (կին), 70 (տղամարդ), 79 (կին), 64 (կին), 85 (տղամարդ) և 76 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 101
Այսպիսով, հունիսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 18698 դեպք, որոնցից 7560-ն` առողջացած, 410-ը` մահվան ելքով, որից 101-ը, ըստ ԱՆ, ունեցել են կորոնավիրուս, մահացել են այլ հիվանդության պատճառով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10728 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 89992 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Կորոնավիրուսի 665 նոր դեպք ունենք
- 17.06.2020. Կորոնավիրուսով 12 հիվանդ է մահացել
- 16.06.2020. Կորոնավիրուսով 10 հիվանդ է մահացել
- 15.06.2020. Անցած մեկ օրում կորոնավիրուսով 19 հիվանդ է մահացել
- 14.06.2020. 663 նոր վարակակիր և մահվան 5 դեպք
- 13.06.2020. Կորոնավիրուսով 11 հիվանդ է մահացել