Արցախում կորոնավիրուսային վարակի բռնկման օջախ է հայտնաբերվել
ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսային վարակի բռնկման օջախ է հայտնաբերվել Մարտակերտի շրջանում: Շրջանի համայնքներից մեկում 2 նոր դեպք է հաստատվել: Թեստավորման արդյունքում COVID-19-ը հաստատվել է նաև Հադրութի շրջանում՝ նախկինում հաստատված վարկակակիրների կոնտակատավորներից մեկի մոտ: Այսպիսով, վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով հիվանդացության 3 նոր դեպք է գրանցվել:
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ ծանր վիճակում հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված քրոնիկ հիվանդություններ ունեցող և կորոնավիրուսի ախտորոշմամբ քաղաքացին բուժանձնակազմի ջանքերի շնորհիվ կազդուրվել և այսօր դուրս է գրվել հիվանդանոցից:
Հիվանդությունը հաղթահարել է ևս մեկ անձ, առողջացածների թիվն արդեն հատել է 56-ի սահմանը: COVID-19-ով վարակված մյուս քաղաքացիների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Հիվանդությունն արդեն հաղթահարել է 56 մարդ, թեստավորումների քանակը 1520 է:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում կորոնավիրուս է հաստատվել 12 քաղաքացու մոտ
- Արցախում կորոնավիրուս է հաստատվել ևս 10 քաղաքացու մոտ
- Արցախում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվում է
- Արցախում կորոնավիրուս է հաստատվել ևս 4 քաղաքացու մոտ
- Արցախում կորոնավիրուսով հիվանդ 2 պացիենտի վիճակը ծանր է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին