«Հրապարակ». ՔՊ-ում լուրջ անհանգստացած են, որ դատարանը կալանքի միջնորդությունը չի բավարարի
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ «Քաղպայմանագիր» կուսակցության գաղտնի չաթերում բուռն քննարկումներ են եղել. դժգոհություններ Սասուն Միքայելյանի և Թագուհի Թովմասյանի հասցեին՝ Ծառուկյանին հանձնելու նիստին նրանց ոչ այնքան հարգելի բացակայությունից։
Նաև վախեցողներ են եղել, որ դատարանը կալանքի միջնորդությունը չի բավարարի, մինչև որ Արարատ Միրզոյանը հանգստացրել է, թե ամեն ինչ լավ կլինի:
Բայց ամենահետաքրքիրը եղել է ԱԱԾ-ից Ծառուկյանին բաց թողնելու հարցը։ ՔՊ անդամները լուրջ անհանգստացած են եղել, որ եթե նրան չկալանավորեն, տուն կգնա և կանհետանա: Ոմանք պնդել են, որ Առինջի նրա առանձնատան տակ թունելներ կան, որոնցից մեկը տանում է դեպի Ծառուկյանի վաղեմի բարեկամի մոտ` Բելառուսի դեսպանատուն:
Սա մեզ զավեշտական թվաց, բայց մեկ այլ փաստ եկավ հաստատելու, որ մտավախություններն «իրական են»․ կիրակի օրը, Ծառուկյանի տան խուզարկության ժամանակ, ԱԱԾ աշխատակիցները մեծ ջանասիրությամբ թունելներ են փնտրել, համառորեն դռներ են որոնել այգու ամեն մի թփի և տաղավարի տակ, անգամ դռոնով նկարահանում են արել, որ կասկածելի ելումուտները հայտնաբերեն: Խուզարկության զգալի մասն այդ փնտրտուքի վրա է ծախսվել:
Անգամ քննիչների խոսակցությունն են լսել, որ մի թունելը պետք է տանի դեպի այգի, մյուսը՝ տարածքից դուրս, երրորդը՝ Բելառուսի դեսպանատուն»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան