«Հրապարակ». Արմեն Գրիգորյանը հաշտության երեկո է կազմակերպել Արցախում
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՀՀ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ում Նիկոլ Փաշինյանն Արցախի, այսպես կոչված, վերակացու է կարգել, օրերս կրկին Արցախում էր։ Նա հանդիպումներ է ունեցել իշխանության ներկայացուցիչների հետ։ Նաև մասնակցել է հետընտրական խնջույքին. իշխանական էլիտայի 25-30 ներկայացուցչի հետ Արցախի «Ֆլորենս» ռեստորանում տոնել են հաղթանակը։
Մասնակցել են և՛ Մասիս Մայիլյանը, և՛ Սամվել Բաբայանը, ում ճանապարհներն ընտրությունների երկրորդ փուլից առաջ բաժանվեցին։
Արմեն Գրիգորյանը, թերևս, հաշտության երեկո է կազմակերպել։ Արայիկ Հարությունյանի խոսնակն ասաց, որ Արցախի նախագահը չի մասնակցել։ Ուշագրավ է, որ պարետի որոշման համաձայն, 20 հոգուց ավելի անձի մասնակցությամբ միջոցառումներ չպետք է կազմակերպվեն»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան