Փաշինյանը Երևանի փողոցներում քաղաքացիներին դիմակներ է բաժանում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջում է Երևանի փողոցներով և դիմակ բաժանում, շնորհակալություն հայտնում այն քաղաքացիներին, որոնք դիմակներով են։
«Շնորհակալ ենք, որ դիմակ եք կրում։ Ուշադիր եղեք հանուն ձեր և ձեր երեխաների առողջության»,- ասում է Փաշինյանը քաղաքացիներին։
Նա խնդրում է քաղաքացիներին դիմակները կրել ճիշտ, ոչ թե «ձևական»։
Եղան քաղաքացիներ, որոնք ցանկություն հայտնեցին նկարվել Ն. Փաշինյանի հետ։ Նա համաձայնվում է՝ խնդրելով պահել սոցիալական հեռավարություն։
Քաղաքացիներից մեկը հեռվից բղավեց. «Պարոն Փաշինյան, դիմակները հանեք, մարդիկ մեղք են»։
Հարակից հրապարակումներ`
- Տասնյակ հազարավոր ասիմպտոմ դեպքեր ունենք Հայաստանում. վարչապետ
- Փաշինյան. Կորոնավիրուսի 665 նոր դեպք ունենք
- Դիմակ չկրելու համար չի կարելի ուժ կիրառել, բայց եթե այլ զարգացումներ են լինում՝ պետք է. վարչապետ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան