Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը վաղը կարտահայտի իրենց դիրքորոշումը դատարանի որոշման և գրավի հետ կապված
«Հարգելի ընկերներ և համակիրներ: Անչափ շնորհակալ եմ չդադարող զանգերի և նամակների համար: Կաշխատեմ բոլորին պատասխանել մոտ օրերին:
Հարգելի լրագրողներ, վաղը նախագահի գրասենյակը կարտահայտի մեր դիրքորոշումը դատարանի որոշման և գրավի հետ կապված»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը:
Հիշեցնենք, որ այսօր Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց կալանքից՝ 2 մլրդ դրամ գրավի դիմաց։ Փաստաբանն իր հարցազրույցում նշել էր, որ «գրավի չափը կարելի է ասել աննախադեպ է Հայաստանի համար»։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբան. 2 մլրդ դրամ գրավի չափը կարելի է ասել աննախադեպ է Հայաստանի համար
- Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց կալանքից՝ 2 մլրդ դրամ գրավի դիմաց
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին