ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորների հետ
Նախօրեին՝ հունիսի 17-ին, ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանին և ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանին: Այս մասին հաղորդվել է դեսպանատան ֆեյսբուքյան էջում:
«Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են ռուս-հայկական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը, կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում Ռուսաստանի աջակցությունը, որը Հայաստանին տրամադրվել է ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ընդհանուր ինտեգրացիոն ասոցիացիաների շրջանակներում:
Խորհրդարանականները նաև կիսվել են իրենց տեսլականով՝ հյուրընկալող երկրի ներքաղաքական օրակարգի որոշ ասպեկտների վերաբերյալ», - ասվում է հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին