Ղազինյան. Եթե ՌԴ-ն մասնակցեր և միջամտեր ՀՀ ներքաղաքական գործընթացներին, Փաշինյանն արդեն կլիներ Կանադայում
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Արթուր Ղազինյանը գրում է. «Փորձ է արվում Հայաստանի ներքին քաղաքական գործընթացներին տալ աշխարհաքաղաքական գունավորում՝ ամենուրեք հայտարարելով, թե ընդդիմությունը գործում է Ռուսաստանի հովանու ներքո և վերջինիս մասնակցությամբ
Հավատացնում եմ ձեզ, որ եթե Ռուսաստանը մասնակցեր և միջամտեր Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, ապա, վստահ եղեք, Փաշինյանն արդեն կլիներ Կանադայում։
Ռուսաստանի մասնակցության և միջամտության մասին թմբկահարողներին ցանկանում եմ հիշեցնել իրենց իսկ պաշտպանության համար Հայաստանի ներքաղաքական գործընթացների առնչությամբ ԱՄՆ, ԵՄ, ԵՄ անդամ պետությունների դեսպանների, Եվրոպական Հանձնաժողովի, ԱՄՆ պետդեպարտամենտի, Human Rights Watch, Amnesty International, Freedom House-ի և այլ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից իշխանություններին մեղադրող և դատապարտող հայտարարությունների մասին։
Հարկ եմ համարում փաստել, որ վերջին իրադարձությունների ֆոնին Ռուսաստանի ՈՉ ՄԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ մարմին կամ պաշտոնատար անձ Հայաստանի այսօրվա իշխանություններին չի քննադատել կամ մեղադրել՝ չնայած որ այս իշխանությունները ամեն օր տալիս են 5 առիթ այդպիսի քննադատության և մեղադրանքների համար։
Հիմա հարց. վերջին երկու տարիներին որևէ անգամ լսել ե՞ք ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության վերաբերյալ մեր թավշյա իշխանություններն ուղղված որևէ քննադատական հայտարարություն վերը թվարկված մեր գործընկերների կողմից»։
Հարակից հրապարակումներ`
- Եթե վաղը Փաշինյանը դառնա ընդդիմություն, մենք նույն ձևով կարձագանքեինք.Ղազինյան
- Ղազինյանը իրավապահներին ներկայացրել է Փաշինյանի դեմ քրգործ հարուցելու հիմքերը
- Ղազինյանը կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու փաստով քրգործ հարուցելու միջնորդություն է ներկայացրել
- Արթուր Ղազինյան. Հարգելի հեղափոխականներ, վերջապես սովորեք լինել իշխանություն և եթե ունակ եք
- Ղազինյան. Փաշինյանի հետ բանկետին մասնակցում էր Արցախի ամբողջ վերնախավը, նաև բարձրաստիճան զինվորականներ
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան