Կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների մշտական և լիազոր ներկայացուցիչների խորհրդի հերթական նիստը
Հունիսի 16-ին կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների մշտական և լիազոր ներկայացուցիչների խորհրդի հերթական նիստը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։
«Դիտարկվել են ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի 2020թ․ մայիսի 29-ին անցկացված նիստի արդյունքներն, ինչպես նաև ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի և արտաքին գործերի նախարարների խորհրդի առաջիկա նիստերի օրակարգերի նախագծերի մասով առաջարկությունները։
Բացի այդ քննարկվել են ԱՊՀ մասնակից պետությունների միջև ԱՊՀ Գործադիր կոմիտեում քվոտային պաշտոնների բաշխումը, մի շարք այլ հարցեր։
Նիստի արդյունքներով համաձայնեցվել է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի 2020թ․ մայիսի 12-ի որոշումներից բխող հանձնարարականների, ինչպես նաև վերոնշյալ նիստի ընթացքում պատվիրակությունների ղեկավարների կողմից հնչեցված առաջարկությունների իրականացման ուղղությամբ Համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում ԱՊՀ մասնակից պետությունների մշտական և լիազոր ներկայացուցիչների խորհրդի և ԱՊՀ գործադիր կոմիտեի համատեղ ծրագիրը, մշակվել է Մշտական և լիազոր ներկայացուցիչների հաջորդ նիստի օրակարգը։
Նիստի մասնակիցները քննարկել են Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպմանն առնչվող հարցեր»,- նշված է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան