ԱՀԿ-ն պատրաստվում է թարմացնել կորոնավիրուսի բուժման ուղեցույցները
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ պատրաստվում է թարմացնել կորոնավիրուսով վարակվածներին բուժելու վերաբերյալ իր ուղեցույցները: Դրանք բխում են կլինիկական փորձաքննության արդյունքներից, որոնք ցույց են տվել, որ էժան, սովորական ստերոիդը կարող է օգնել փրկել խիստ ծանր հիվանդներին: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Ըստ ԱՀԿ-ի՝ հրապարակված արդյունքները ցույց են տվել, որ դեքսամետազոնը կրճատել է մահացության մակարդակն առավել ծանր հիվանդների շրջանում մոտավորապես մեկ երրորդով:
Այս դեղամիջոցն օգտագործվել է 1960-ականներից ի վեր բորբոքումները նվազեցնելու համար այլ հիվանդությունների ժամանակ, ինչպիսիք են արթրիտը:
Չնայած դեքսամետազոնի ուսումնասիրության արդյունքները նախնական են, սակայն նախագծի հետազոտողները ենթադրում են, որ դեղը պետք է անմիջապես դառնա ստանդարտ խիստ ծանր հիվանդների մոտ:
Հարակից հրապարակումներ`
- ԱՆ. ՀՀ-ում կորոնավիրուսով հիվանդների բուժման ընթացքում օգտագործվում է դեքսամետազոն
- ԱՀԿ-ն ողջունում է կորոնավիրուսի դեմ դեքսամետազոնի կիրառման նախնական արդյունքները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին