Աբրահամ Մանուկյանը մեղադրանքը չի ընդունում.փաստաբան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրից քիչ առաջ դուրս եկավ ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, ում մեղադրանք է առաջադրվել ՝ ընտրակաշառք տալուն օժանդակելու համար:
Նա լրագրողներին որևէ մեկնաբանություն չտվեց, փոխարենը պաշտպանական խմբից հայտնեցին.
«Կալանավորման միջնորդությունն է քննարկվել: Այն մեծածավալ լինելու պատճառով նիստը հետաձգվել է վաղը, ժամը՝ 17,00-ին: Աբրահամ Մանուկյանը մեղադրանքը չի ընդունում: Խուզարկություններ եղել են, և գործի հետ կապված որևէ ապացույց դեռ չկա»:
Նրա խոսքով ՝ որևէ փաստ չկա, որ Մանուկյանը որևէ գումար է ստացել, կամ Ծառուկյանը նրան գումար է տվել:
Աբրահամ Մանուկյանի պաշտպանի խոսքով՝ գործի հիմքում կան ցուցմունքներ, սակայն դրանք հակասական են:
Նա նաև տեղեկացրեց, որ Մանուկյանն առողջական խնդիրներ ունի, սրտին սարք է դրված:
Նշենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին այսօր մեղադրանք է առաջադրվել ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում։ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալուն օժանդակելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան