Թմրանյութերի ենթադրյալ մաքսանենգ է խեղդվել Ադրբեջանի և Իրանի սահմանին տեղի ունեցած կրակոցից հետո
Ադրբեջանա-իրանական սահմանին տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով սահմանխախտ է զոհվել: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը /ԱՊՍԾ/:
«Չորեքշաբթի օրը, հունիսի 17-ին, տեղական ժամանակով 21:40-ին, Ջալալաբադի շրջանում գտնվող «Գեյթեպե» ուղեկալի սահմանապահ ջոկատը հայտնաբերել է Իրան-Ադրբեջան սահմանն ապօրինի հատելու փորձ անող երեք անձի»,- հայտնել է ԱՊՍԾ-ն:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ սահմանախախտները զինված են եղել զենքով և գիշերային տեսողության սարքերով: Նրանցից մեկը ունեցել է մեծ պայուսակ, որի մեջ, հավանաբար, թմրանյութեր է եղել:
Չենթարկվելով Ադրբեջանի սահմանապահներին, սահմանախախտները կրակ են բացել ավտոմատից և Վինչեստեր տիպի հրացանից: Կրակոցների հետևանքով սահմանախախտներից մեկը վիրավորվել և խեղդվել է Բոլգարչայ գետում՝ Իրան վերադառնալու փորձի ժամանակ: Իրանի սահմանապահները սպանվածի դին դուրս են բերել գետից: Ըստ ԱՊՍԾ-ի, երկու մյուս սահմանախախտները, օգտվելով մթությունից, կարողացել են վերադառնալ Իրանի տարածք, որտեղ նրանց ձերբակալել են այդ երկրի սահմանապահները:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան