ԲԴԽ-ն մերժեց Մեսրոպ Մակյանի ինքնաբացարկի միջնորդությունը (լրացված)
ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդի անդամ դատավոր Մեսրոպ Մակյանը նախքան ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործի քննությունը, ինքնաբացարկ ներկայացրեց։
Նա նշեց, որ Ա. Ազարյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը հանդիսանում է իր ընկերը, 1992 թվականից մտերիմ հարաբերությոների մեջ են, միասին են սովորել ԵՊՀ-ում, ներկայումս հանդիսանում է Տ.Աթանեսյանի կրտսեր որդու կնքահայրը։
«Վերը նշված հանգամանքն անկողմնակալ դիտորդի մոտ կարող է կասկածի տակ դնել իմ կողմից ԲԴԽ անդամի անաչառությունն ու անկողմնակալությունն այս գործի քննությունն իրականացնելիս՝ հաշվի առնելով սա, հայտնում եմ ինքնաբացարկ և խնդրում եմ ԲԴԽ-ին այն դարձնել քննարկման առարկա»,- ասաց Մ.Մակյանը։
Հիշեցնենք, որ կարգապահական վարույթը հարուցվել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կողմից՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հաղորդման հիման վրա:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կարծիքով, ինքնաբացարկի հիմքերն առկա են։
Փաստաբան Տ.Աթանեսյանի կարծիքով, ինքնաբացարկի հիմքեր չկան, քանի որ գործն իրեն անձամբ չի վերաբերում, այլ Ալեքսանդր Ազարյանին, իսկ ինքն ընդամենը շահերն է ներկայացնում։
Բարձրագույն դատական խորհուրդն Մեսրոպ Մակյանի ինքնաբացարկի միջնորդությունը մերժեց։
14:56
Բարձրագույն դատական խորհուրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը նույնպես հանդես եկավ ինքնաբացարկի միջնորդությամբ։
Նա նշեց, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին ճանաչում է 1993 թվականից, մտերիմ կապեր ունի, թեև կաշկանդված ու կողմնակալ չէ, բայց անաչառ դիտորդի մոտ կարող է կողմնակալության վերաբերյալ կարծիք առաջանալ։
Բացի այդ, դիմումը, որի հիման վրա վարույթ է հարուցվել Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ, նմամատիպ բովանդակությամբ վարույթ հարուցվել է նաև իր նկատմամբ։
ԲԴԽ-ն մերժեց նաև այս միջնորդությունը։
Հարակից հրապարակումներ`
- Մելիքան. Իրավաբանական համայնքը դատավոր Ազարյանի գործունեությունը գնահատում է արդարադատ
- ԲԴԽ-ն սկսում է դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործի քննությունը
- Ռուբեն Մելիքյան. ԲԴԽ դիմաց նույնիսկ «չ՚ակցիա» չեմ անում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան