Երևանի յուրաքանչյուր վարչական շրջանում կգործի 1-2 մանկապարտեզ
Երևանի քաղաքապետարանի և ՀՀ պարետատան քննարկումների արդյունքում որոշվել է հունիսի 22-ից ժամանակավորապես փակել համայնքային մանկապարտեզները։
Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ յուրաքանչյուր վարչական շրջանում կգործի միայն մեկ կամ երկու մանկապարտեզ, ուր կարող են հաճախել վ/շ մյուս բոլոր մանկապարտեզներ արդեն հաճախող երեխաները։
Ստորև վարչական շրջանների այն մանկապարտեզներն են, որոնք կընդունեն երեխաներին։
1. Կենտրոն - թիվ 1
2. Արաբկիր - թիվ 25, թիվ 31
3. Աջափնյակ - թիվ 47, թիվ 50
4. Ավան - թիվ 52
5.Դավթաշեն - թիվ 60, թիվ 62
6. Էրեբունի - թիվ 64, թիվ 66
7. Մալաթիա-Սեբաստիա - թիվ 91, թիվ 96
8. Նոր Նորք - թիվ 100, թիվ 114
9. Նորք-Մարաշ - թիվ 122
10. Նուբարաշեն - թիվ 125
11. Շենգավիթ - թիվ 126, թիվ 139
12. Քանաքեռ-Զեյթուն - թիվ 162, թիվ 157
Քաղաքապետարանից հայտնում են, ծնողները կարող են դիմել իրենց մանկապարտեզների տնօրեններին՝ հայտնելով երեխային մանկապարտեզ տանելու իրենց մտադրության մասին։ Տնօրենները վ/շ աշխատակազմերի հանրակրթության բաժինների հետ կկազմակերպվեն գործընթացը՝ երեխաներին բաշխելով ըստ մանկապարտեզների և խմբերի։
Հարակից հրապարակումներ`
- Առաջարկվում է ժամանակավորապես դադարեցնել Երևանի մանկապարտեզների աշխատանքը
- Երկու մանկապարտեզի գործունեություն կասեցվել է
- Երևանում երկու մանկապարտեզների աշխատանքը կասեցվել է
- Երկու մանկապարտեզում արձանագրվել են խախտումներ և թերություններ
- Մանկապարտեզներում թերություններ են հայտնաբերվել
- 14 մանկապարտեզներում խախտումներ են հայտնաբերվել
- Քաղաքապետարան. Մանկապարտեզներում դասաժամերի մեծ մասն անցկացվում է բացօթյա
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան