Լոնդոնի քաղաքապետը կորոնավիրուսի պատճառով կրճատել է իր աշխատավարձը 10%-ով
Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը որոշել է կրճատել աշխատավարձը 10 տոկոսով՝ կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով։ Այս մասին գրում է kommersant-ը։ Նա նաև սառեցրել է աշխատավարձերի բարձրացումը Լոնդոնի քաղաքապետարանի բոլոր բարձրաստիճան աշխատակիցների համար:
Խանի աշխատավարձը, հարկերը չհանած, տարեկան կազմում է մոտ 153 հազար ֆունտ: Այժմ նրա աշխատավարձը կկրճատվի տարեկան 15 հազար ֆունտով:
«Լոնդոնացիները ճիշտ վարվեցին COVID-19- ի դեմ պայքարում ՝ հետևելով կանոններին, տանը մնալով և կյանքեր փրկելով: Բայց հիմա կառավարությունը պատժում է նրանց տնտեսման խնոր խիստ միջոցներով: COVID-19-ը կործանարար ազդեցություն թողեց Լոնդոնի բյուջեի վրա, որը մինչ համաճարակը բավական լավ էր», - ասել է Խանը և շեշտել, որ եթե կառավարությունը չմիջամտի, ապա Լոնդոնը ստիպված կլինի կրճատել ոստիկանության քանակը:
Հունիսի 22-ից Լոնդոնը բարձրացնում է քաղաքի կենտրոն մեքենաների մուտքի գինը` մինչև 15 ֆունտ: Չեղարկվում է նաև քաղաքի կենտրոն անվճար մուտքը հանգստյան օրերին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան