Նիկոլ Փաշինյանի թեկնածուն ընտրվեց ՀԾԿՀ անդամ
Խորհրդարանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամ ընտրեց Կամո Սարգսյանին։
Նրա օգտին էին քվեարկել 86 պատգամավորներ, դեմ ենք եղել՝ 8-ը ։ Նշենք, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցել քվեարկությանը, քանի որ բոյկոտել է ԱԺ նիստը։
Հիշեցնենք, որ Կամո Սարգսյանի թեկնածությունն առաջարկել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կամո Սարգսյանը 2019 թվականի մայիսի 31-ին մեկ տարի ժամկետով ընտրվել էր՝ որպես ՀԾԿՀ անդամ։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան