ՄԱԿ ԱԽ-ն ունի նոր 5 անդամներ․ Կանադան չկարողացավ ապահովել իր տեղը
Հունիսի 17-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով ՄԱԿ Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամեր են ընտրվել։ Այս մասին գրում է BBC-ն։
Նշենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ունի 5 մշտական անդամ (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Բրիտանիա և Ֆրանսիա) և 10 ընտրվող անդամներ, որոնցից 5-ն ընտրվում է ամեն տարի՝ 2 տարի ժամկետով։
Այս տարի այս 5 տեղի համար պայքարում էին 7 թեկնածու երկրներ։
Արևմտյան պետությունների խմբում 2 տեղի համար պայքարում էին Կանադան, Իռլանդիան ու Նորվեգիան։ Կանադային չհաջողվեց ստանալ ձայների երկու-երրորդը՝ չնայած վարչապետ Ջասթին Թրյուդոն մեծ ջանքեր էր ներդրել ՄԱԿ ԱԽ-ում իր երկրի տեղն ապահովելու համար։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից միակ թեկնածուն Հնդկաստանն էր, որն ընտրվել է։
Աֆրիկայում՝ Քենիան ու Ջիբուտին մրցակցում էին 1 տեղի համար և ոչ մեկը չի ստացել անհրաժեշտ ձայներ։ Տեղի կունենա քվեարկության երկրորդ փուլ։
Մեքսիկան ևս միակ թեկնածուն էր Լատինական Ամերիկա և Կարիբյան ավազանի տարածաշրջանից, որը ևս հաստատվել է։
Նոր անդամների ժամկետները կսկսվի 2021թ․-ի հունվարի 1-ից։
Հարակից հրապարակումներ`
- Թուրք Վոլքան Բոզքիրը քվեարկությամբ ընտրվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի նախագահ
- ԱՄԷ-ն միացել է Հայաստանին, Կիպրոսին ու Հունաստանին՝ դեմ հանդես գալով ՄԱԿ ԳԱ նախագահի պաշտոնում թուրք Բոզքիրի ընտրությանը
- ԱՄՆ-ն ՄԱԿ ԱԽ-ում արգելափակել է Վենեսուելա ներխուժումը դատապարտող Ռուսաստանի հայտարարության առաջարկը
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան