Նախագծով հնարավորություն է ստեղծվում խորացնել համագործակցությունն ԱՊՀ տարածքում.Ա.Մարտիրոսյան
ԱԺ-ում ներկայացվել է «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հիմնարար հետազոտությունների ոլորտում միջպետական հարաբերությունների համակարգման» մասին համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օերնքի նախագիծը:
Այն մշակվել է ԿԳՄՍ-ի կողմից, որը խորհրդարանում ներկայացրեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ նախագիծն անցել է համապատասխան ընթացակարգեր , քննարկվել է նաև ԱԺ-ում:
«Դրա ընդունման արդյունքում կապահովենք ԱՊՀ համագործակցության շրջանակում պետությունների հիմնարարար հետազոտությունների ընթացքում միջպետական հարաբերությունների համակարգման մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված պայմանները:
Համաձայնագիրը ստորագրվել է յոթ պետությունների կողմից ՝ ՌԴ Բելառուս, Տաջիկստան, Ղազախստան, Ուզբեկստան և այլ: Նախագծով հնարավորություն է ստեղծվում խորացնել համագործակցությունն ԱՊՀ տարածքում և գործունեություն ծավալել հիմնարար հետազոտությունների ոլորտում,մասնավորապես մի քանի գերակա ուղղություններով ՝ ֆիզիկամաթեմատիկան, նանոտեխնոլոգիաների և այլ ոլորտներում»,-տեղեկացրեց նախարարի տեղակալը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան