«Միասնական Ռուսաստան» կուսակցությունն անհանգստությունն է հայտնել ԲՀԿ-ի շուրջ ծագած կոնֆլիկտի մասով
ՌԴ «Միասնական Ռուսաստան» իշխող կուսակցության՝ միջազգային հարցերով գլխավոր խորհրդի նախագահության հանձնաժողովն կարծում է,որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակը պետք է կարգավորվի օրենքին համապատասխան՝ հարգելով քաղաքական բազմազանության և հասարակական գործունեության ազատությունը: Այս մասին հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը:
«Ելնում ենք նրանից, որ ժողովրդավարական պետություններին բնորոշ քաղաքական մրցակցությունը չի վարվի անօրինական մեթոդներով, և մեր հայ գործընկերներին մաղթում ենք շուտափույթ դուրս գալ ստեղծված հակամարտությունից, որն արձագանք է ստացել Հայաստանի Հանրապետության սահմաններից այն կողմ»,- նշվում է հայտարարությունում:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ «Միասնական Ռուսաստան» և «Բարգավաճ Հայաստան» քաղաքական կուսկացությունները 2008 թվականից հաջողությամբ համագործակցում են՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին