Նազարբաևը վարակվել է կորոնավիրուսով
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի մոտ հաստատվել է COVID-19-ը: Այս մասին, Ria-ի հաղորդմամբ, հայտնել է նրա մամուլի քարտուղար Աիդոս Ուկիբայը:
«Դժբախտաբար, կորոնավիրուսի վարակի վերջին տեստը դրական արդյունք է տվել։ Անհանգստանալու պատճառ չկա: Նուրսուլթան Նազարբաևը շարունակում է հեռավար աշխատել», - գրել է Ուկիբայը Twitter-ում:
Այժմ Նազարբաևը ինքնամեկուսացման մեջ է:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսով վարակվել են նաև Ղազախստանի խորհրդարանի խոսնակ Նուրլան Նիգմատուլինը և առողջապահության նախարար Ելժան Բիրտանովը: Դրանից հետո մի քանի նախարարներ և վարչապետը որոշել են մեկուսանալ:
Վերջին տվյալների համաձայն, Ղազախստանում COVID-19- ի դեպքերի թիվը գերազանցել է 15,8 հազարը, որից ավելի քան 9,9 հազարը վերականգնվել է, 100-ը մահացել են:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան