Դատավորն ընդունելի համարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի առարկությունները
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, այսօր շարունակում է քննել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։
Տուժող կողմի շահերի պաշտպան Տիգրան Եգորյանը հանդես է գալիս բողոքների վերաբերյալ որոշակի առարկություններով՝ նախ անդրադառնալով Ռ.Քոչարյանի «վարքագծի դրսևորմանը» նախագահության տարիներին։
Ռ. Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը Տ. Եգորյանի՝ մի քանի հայտարարություններից հետո դիմեց դատարանին՝ նշելով, որ առարկում է դատարանի գործողությունների դեմ։
«Ինչ թվարկում է, որևէ կապ չունի քննարկվող հարցի հետ։ Երեկ պարոն Քոչարյանը դատարանի հարցերին էր պատասխանում, թե ինչքանով իրեն կպարտավորեցնի չորս անձի երաշխավորությունը, ինչ վերաբերմունք ունի դատարանի նկատմամբ»,- ասաց Հ. Ալումյանը։
Դատավորը նշեց, որ ընդունելի են առարկությունները, բայց դատարանին անհրաժեշտ ու կարևոր է հասկանալ անձի վարքագիծն իր կողմից հնարավոր ոչ իրավաչափ արարք կատարելու հանգամանքը գնահատելու համար։
«Դրա համար, իհարկե, չպետք է գնանք մանկություն, այնտեղից հետ գանք բոլոր հանգամանքները նշելով։ Իրապես ընդունելի է պարոն Ալումյանի այն գաղափարը, որ պետք է նշենք ինչքան խրախուսական գործողություններ է արել պարոն Քոչարյանը, ինչ հաջողություններ է ունեցել, որտեղ իր վարքագիծը համապատասխանեցրել է օրենքի։ Դատական պրոցեսը չվերածենք կենսագրություն ուսումնասիրելուն։ Կխնդրեմ այդ մասով փորձել զերծ մնալ այնպիսի հայտարարություններից, որը կբերի թվացյալ անհավասար դրությանը»,- ասաց դատավոր Արսեն Նիկողոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանն առհասարակ մտադրություն չունի գործի քննությանը խոչընդոտելու. Ալումյան
- Քոչարյանի փաստաբանների բողոքի քննությունը կշարունակվի վաղը
- Քոչարյանի գործով դատախազին դուր չեկան դատավորի հարցադրումները
- Ռոբերտ Քոչարյան. Ես երբեք պատասխանատվությունից չեմ խուսափել
- Դատական նիստին մասնակցում է Ռոբերտ Քոչարյանը
- Վերաքննիչ դատարանում կշարունակվի Ռոբերտ Քոչարյանին պաշտպանների բողոքի քննությունը
- Քոչարյանի փաստաբանների բողոքը վերաքննիչը կշարունակի քննել հունիսի 17-ին
- Դատավոր Նիկողոսյանը որոշեց չհետաձգել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքի քննությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան