Ռուբեն Մելիքյան. ԲԴԽ դիմաց նույնիսկ «չ՚ակցիա» չեմ անում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան էջում ու գրել.
«Ի գիտություն, ՀՀ ոստիկանություն։
Ես գտնվում եմ ԲԴԽ շենքի դիմաց։ Հավաք չեմ կազմակերպում։ Ակցիա չեմ անում։ Նույնիսկ «չ՚ակցիա» չեմ անում։ Իրավապաշտպանական դիտարկում չեմ անում։ Պարզապես գտնվում եմ։ Ու мирно курю, ընդ որում՝ դիմակով։ Ունեմ անձնագիր, նույնականացման քարտ, վարորդական վկայական ու նույնիսկ երկու հատ զեղչի քարտ»։
Ավելի վաղ փաստաբան Երվանդ Վարոսյանը գրել էր, որ այսօր ժամը 14.00 գնալու է ԲԴԽ.
«Տեսնեմ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթով ինչ որոշում են կայացնելու...»։
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Ազարյանն այն դատավորն է, ում որոշմամբ 2018թ. օգոստոսի 13-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց կալանքից, քանի որ դատարանն արձանագրել էր, որ պաշտոնաթող նախագահն անձեռնմխելի է։
Այս որոշումից հետո Ազարյանի նկատմամբ ճնշումներ սկսվեցին։
Անդրադառնալով իր հրաժարականի մասին պահանջին՝ Ազարյանն ասել էր. «Հրաժարական կտամ երկու պայմանով. եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա և, երբ լրանա իմ 65 տարեկանը»։
Հարակից հրապարակումներ`
- Դատավոր Ալեքսանդր Ազարյանի ներկայացուցիչը Տիգրան Աթանեսյանն է
- 168.am-ի տեղեկություններով` կարգապահական վարույթ է հարուցվել Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ
- Ալեքսանդր Ազարյան. Ինձ համար ակնհայտ է քաղաքական իշխանության որոշ ներկայացուցիչների «վնգստոցները»
- Հրաժարական կտամ երկու պայմանով. դատավոր Ալեքսանդր Ազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին