Անձին՝ ծնողական իրավունքից հրաժարվելուն դրդելը կքրեականացվի
«Քրեական պատասխանատվություն է նախատեսվում հորորդելու, համոզելու, ուժ կիրառելու և այլ միջոցներով անձին ծնողական իրավունքներից հրաժարվելուն դրդելը»,- խորհրդարանում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ ներկայացնելով «ՀՀ Քրեական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը։
Նրա խոսքով, ավելի խիստ պատիժ է նախատեսվում, եթե նման քայլ է արվել բուժաշխատողի կողմից՝ անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր գործողություններ իրականացնելու միջոցով, կամ պաշտոնեական դիրքն օգտագործելով։
«Այս նախագիծը նպատակ ունի ապահովելու երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքը, ինչպես նաև անձանց՝ հայրության և մայրության իրավունքը»,- նշեց նախարարը։
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սերգեյ Ատոմյանն էլ ասաց, որ հանձնաժողովը օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն.
«Մինչ այս քրեականացված էր երեխային ծնողից հարկադրաբար բաժանելը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան