Դատավոր Արման Հովհաննիսյան. Փորձում եմ ցույց տալ, որ աջակցում եմ Ալեքսանդր Ազարյանին ու իր նման մյուս դատավորներին
Դատավոր Արման Հովհաննիսյանը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի դիմաց էր՝ աջակցություն հայտնելու իր գործընկեր դատավոր Ալեքսանդր Ազարյանին։
«Ինձ հետաքրքիր է պրոցեսը, ցանկանում եմ մասնակցել ԲԴԽ նիստին, աջակցությում եմ հայտնում իմ ավագ ընկերոջը, լինել նրա կողքին»,- լրագրողներին ասաց դատավորը։
ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդն այսօր քննեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործը։ Կարգապահական վարույթը հարուցվել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կողմից՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հաղորդման հիման վրա: Նիստն այսօր հետաձգվեց։
Լրագրողի հարցին, թե համացանցում հրապարակված է ձեր լուսանկարը՝ վրան գրված «Ձեռնքերը հեռու դատավոր Ազարյանից», ի՞նչ է դա նշանակում, արդյո՞ք ճնշումների չեք ենթարկվել դրանից հետո, դատավորն ասաց. «Որևէ ճնշումների չեմ ենթարկվել։ Փորձում եմ ցույց տալ, որ աջակցում եմ Ալեքսանդր Ազարյանին ու իր նման մյուս դատավորներին որևէ ձևով չփորձեն նման միջնորդություններով, այս կամ այն կերպ ազդել»։
Նա նշեց, որ ծանոթացել է միջնորդության հիմքերին, իր կարծիքն ունի կարգապահական վարույթ հարուցելու հետ կապված, սակայն չի ուզում դրա մասին խոսել։
«Գնահատականներ տալու լիազորություններ չունեմ։ ԲԴԽ-ն հենց դրա համար է նիստ անում, իրենք կորոշեն»,- ասաց դատավար Ա. Հովհաննիսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Դատավոր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործի քննությունը հետաձգվեց
- Վարոսյան. Սա ուղիղ ուղղված է դատավոր Ալեքսանդր Ազարյանի դեմ
- Ազարյան. Ես արդարադատություն եմ իրականացնում՝ անկախ նրանից, ում դուր կգա, ում ոչ
- Դատավոր Ազարյան. Կապացուցեմ՝ մինչ վարույթ հարուցելը ՀՔԾ պետն ու նախարարը ծանոթ չեն եղել արձանագրությանը
- ԲԴԽ-ն մերժեց Մեսրոպ Մակյանի ինքնաբացարկի միջնորդությունը (լրացված)
- Մելիքան. Իրավաբանական համայնքը դատավոր Ազարյանի գործունեությունը գնահատում է արդարադատ
- ԲԴԽ-ն սկսում է դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործի քննությունը
- Ռուբեն Մելիքյան. ԲԴԽ դիմաց նույնիսկ «չ՚ակցիա» չեմ անում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան