Իրավունք 13:23 18/06/2020 Հայաստան

Վերաքննիչ դատարանում հիշեցին Կենտրոնի ճաշի հոտերը, ցեխի ցփնումը, մուշտակի մասին անեկդոտը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանին տուժողի իրավահաջորդ Տիգրան Եգորյանի հայտարարությունները մի պատմություն հիշեցրեցին։

«Մի կին է դուրս գալիս, կանգնած տղամարդն ընկերոջը հարցնում է՝ ո՞վ է էս կինը։ Պատասխանում է՝ չգիտեմ ով է, բայց մի պատմության մեջ կար, տո լի ինքն էր մեկի մուշտակը գողացել, տո լի իր մուշտակն էին գողացել»,- Վերաքննիչ քրեական դատարանում իրենց բողոքի՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ քննության ընթացքում պատմեց Ալումյանը։

Նա նշեց, այս նիստը մի առավելություն ունի, դետալային են այստեղ ամեն ինչ քննարկում, բայց թերություն էլ ունի, որ մարդկանց ցեխոտում են առանց իրավական հետևանքների։

«Այս ձևով ցեխ շպրտելն անթույլատրելի է բոլոր տեսանկյունից՝ թե բարոյական, թե իրավական առումով։ Առանց նյութերը ներկայացվելու նման բաներ են ասվում։ Պարոն Եգորյանի նման իրավաբանը եթե չլիներ, լիներ մեկ ուրիշը, ես կմտածեի, որ անգործությունից ելնելով են նման բան անում։ Ո՞նց կարելի է մի բան ասել, հիմքը չներկայացնել ու ակնկալել, որ դատարանը դա հիմք կընդունի։ Սա անփորձ ու գիտելիքների պակաս ունեցող մեկի դեպքում կարելի է հասկանալ, բայց այս դեպքում այդ վիճակը չէ։ Գիտելիքն էլ, փորձն էլ բավարար են, հետևաբար ինչո՞ւ է նման բաներ ասում պարոն Եգորյանը։ Միայն մի բանի համար, այստեղ գտնվող խցիկների համար»,- հարցեր հնչեցրեց փաստաբանը։

Անդրադառնալով Եգորյանի այն հայտարարությանը, թե Անուշավան Դանիելյանին Ռոբերտ Քոչարյանը տվել է վարչապետի պաշտոն, Ալումյանը հորդորեց հայտարարություններն անելուց առաջ ստուգել։

«Ուրեմն, Անուշավան Դանիելյանը Արցախի վարչապետի պաշտոնը ստացել է 1999 թվականին, երբ պարոն Քոչարյանը բնականաբար նման իրավասություն չուներ։ Անուշավան Դանիելյանի մասին էլի հերյուրանքներ ցփնեցին համայն հայության շրջանում, դրանց ներքո ոչ մի նյութ չդնելով։ Ցփնել բառը ես պատահական չօգտագործեցի, այն, ինչ արվում է, դրան տրվում է մարդուն վարկաբեկելու նշանակություն»,- ասաց  Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը։

Նա մանրամասնեց, եթե իրավաբանական նպատակ ունենային այդ հայտարարությունները դատարանին կներկայացվեր Անուշավան Դանեիլյանի նկատմամբ հետախուզման որոշումը, մի ավելի լուրջ փաստ, թե ինչու է նա գտնվել հետախուզման մեջ, գտնե՞լ է, թե՞ չի գտնվել։

Ալումյանը փաստեց, մեղադրող դատախազները հայտարարել են, որ չեն վիճարկում, կասկածի տակ չեն դնում երաշխավորողների հեղինակությունը։

Անդրադառնալով Եգորյանի հայտարարությանը, թե ինչ վերաբերմուքն ունի Ռոբերտ Քոչարյանը դատարանների նկատմամբ, փաստաբանը խորհուրդ տվեց հարցի պատասխանը ստանալու համար նայել իրենց կողքերը, հիշեցրեց, որ վերաքննիչ դատարանը վերակառուցվել է հենց Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք, իսկ մինչ այդ այն տեղակայված էր Վճռաբեկ դատարանի շենքում, իսկ դատական նիստերը տեղի էին ունենում դատավորների աշխատասենյակում, իսկ Կենտրոնի դատարանը զրոյից է կառուցվել, երբ դրա մի մասը բնակելի շենքը էր ու դատարանում միշտ ճաշի հոտ էր բուրում։

«Ես գիտեմ, մի դուռը տանում էր բնակարան, մյուսը՝ նիստերի դահլիճ»,- ավելացրեց դատավոր Նիկողոսյանը։

Ալումյանը հիշեցրեց նաև Շահումյանի դատարանի մասին, որը գործում էր գոմերի ադմինիստրատիվ շենքում։ Առաջարկեց դա թանգարանի վերածել։

«Սա ասում եմ՝ ցույց տալու պարոն Քոչարյանի վերաբերմունքը դատարանների նկատմամբ»,- ասաց նա։

Փաստաբանը հիշեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանը, իմանալով իրեն կալանավորելու մասին որոշման մասին, իր ոտքով է գնացել ԱԱԾ շենք, չնայած ունեն բացասական կարծիք դատավոր Արմեն Դանիելյանի գործողություններից, կրկին Ռոբերտ Քոչարյանն իր ոտքով գնաց ու մի քանի ժամ սպասեց Երևան Կենտրոն ՔԿՀ-ի մոտ։

«Այ սա է պարոն Քոչարյանի վերաբերմունքը դատարանների նկատմամբ»,- ընդգծեց Ալումյանը։

Նա նաև ասաց՝ շատ ուրախ կլիներ, եթե հեղափոխությունից հետո այս իշխանությունները դատարանների մասին այդչափ մտածած լինեին։

«Մեր աշխատավարձը բարձրացել է»,- արձագանքեց Արսեն Նիկողոսյանը։

«Շնորհավորում եմ։ Բայց լավ կլիներ, մի շենք էլ հիմա ավելացվեր»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Վազգեն Մանուկյանի՝ Քոչարյանի կողմից ֆինանսավորմանը, Ալումյանը նկատեց, նման բան ասվում է՝ «2 հազար մարդ էլ հավատա, լավ է» սկզբունքով։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորությամբ  փոխելու միջնորդություն էին ներկայացրել Հայաստանի նախկին երեք վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը և Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։

Հունիսի 15-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, սկսել է քննել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։

Նիստի ընթացքում փաստաբանները ներկայացրել էին  Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու երեք միջնորդությունները․ Հայաստանի և Արցախի նախկին 4 վարչապետերի անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու, կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խափանման միջոցը վերացնելու, ինչպես նաև Ռ․ Քոչարյանի նկատմամբ գրավը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ։

Այսօր գործով երրորդ նիստն է։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}